3D
2D Thumbnail
Տեսականի

Դուոսլիմ Էքսպերտ դեղապատիճներ «Առավոտ» 450 մգ և «Երեկո» 300 մգ

Մարմնի քաշի վերահսկման բնական համալիր՝ առանց լուծողական ազդեցության։ Նորմալացնում է նյութափոխանակությունը, նվազեցնում ախորժակը և բարելավում էներգետիկ հաշվեկշիռը։

Նկարագրություն «Դուոսլիմ Էքսպերտ» բնական համալիրը նպաստում է նյութափոխանակության և մարսողության գործընթացների նորմալացմանն ու ակտիվացմանը, ախորժակի նվազեցմանը, էներգետիկ հաշվեկշռի բարելավմանը և ծերացման գործընթացների դանդաղեցմանը: Անփոխարինելի է այն անձանց համար, ովքեր վերահսկում են մարմնի քաշը և նախընտրում են բնական ու բուսական բաղադրիչներ։ Համալիրի առավելությունները՝ չունի լուծողական ազդեցություն, չի առաջացնում կախվածություն, ինչը թույլ է տալիս ընդունել այն տևական ժամանակ, ինչպես նաև օգնում է շտկել սննդային վարքագիծը։ Բաղադրությունը «Առավոտ» դեղապատիճներ (2 հատում) Կուրկումին - 36 մգ Կոֆեին - 14 մգ Տաուրին - 94 մգ Սաթաթթու - 145 մգ Ռուտին - 16 մգ Վիտամին C - 36 մգ Քրոմ - 40 մկգ «Երեկո» դեղապատիճներ (2 հատում) Հիդրօքսիկիտրոնաթթու - 50 մգ Անտրաքինոններ (սեննոզիդներ) - 8 մգ Տրիպտոֆան - 130 մգ Վիտամին B5 - 5,7 մգ Վիտամին B6 - 2 մգ Վիտամին B2 - 1,6 մգ Ցուցումներ Խորհուրդ է տրվում ավելորդ քաշ ունեցող և մարմնի քաշը վերահսկող մեծահասակներին։ Կիրառման եղանակը և դեղաչափը Մեծահասակներին ընդունել 2 դեղապատիճ «Առավոտ» օրական 1 անգամ՝ օրվա առաջին կեսին, ուտելու ընթացքում, և 2 դեղապատիճ «Երեկո» օրական 1 անգամ՝ օրվա երկրորդ կեսին, ուտելու ընթացքում։ Ընդունման տևողությունը՝ 1 ամիս։ Անհրաժեշտության դեպքում կուրսը կարելի է կրկնել։ Հակացուցումներ Բաղադրիչների նկատմամբ անհատական անտանելիություն, հղիություն, կրծքով կերակրման շրջան: Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ։ Արտադրող «ՖԱՐՄԱԿՈՐ ՊՐՈԴԱԿՇՆ» ՍՊԸ, Ռուսաստանի Դաշնություն:

Կենսաբանորեն ակտիվ հավելում է։ Դեղամիջոց չէ։