3D
Տեսականի
Գինկգոբիլ 0.25գ դեղապատիճներ
Բուսական էքստրակտների և միկրոնուտրիենտների համալիր՝ ուղեղային և ծայրամասային արյան շրջանառության, հիշողության և ուշադրության բարելավման համար։
Նկարագրություն
Գինկգոբիլը համալիր է՝ հիմնված բուսական էքստրակտների և միկրոնուտրիենտների վրա, որոնք նպաստում են արյան անոթների էլաստիկության և ամրության պահպանմանը, բարելավում են ծայրամասային արյան շրջանառությունը, խթանում մտածողության գործընթացները, ակտիվացնում հիշողությունը և բարձրացնում ուսուցման ունակությունը:
Համալիրի առավելությունն այն է, որ հարստացված է գոտու կոլայի էքստրակտով և L-կառնիտինով։ Գոտու կոլան նպաստում է ներգանգային ճնշման նվազմանը, կանխում է տրոմբների առաջացումը, ցուցաբերում է հակասկլերոտիկ ազդեցություն և խոչընդոտում վաղաժամ ծերացմանը: L-կառնիտինը բարձրացնում է մտքի աշխույժությունը, բարելավում քնի որակը, տրամադրությունը և ուշադրությունը տարեց հասակում:
Բաղադրությունը (1 դեղապատիճում)
Գոտու կոլայի էքստրակտ - 30 մգ
L-կառնիտին - 30 մգ
Գինկգո բիլոբայի էքստրակտ - 20 մգ
Ֆլավոնոլգլիկոզիդներ - 4,8 մգ
Ցուցումներ
Խորհուրդ է տրվում 18 տարեկանից բարձր մեծահասակներին հետևյալ դեպքերում՝
հիշողության և ուշադրության բարելավում
մտավոր գործունեության բարձրացում
եղանակային զգայունության (մետեոզգայունության) նվազեցում
ուղեղային արյան շրջանառության խանգարումների կանխարգելում (հատկապես տարեց անձանց մոտ)
Ալցհեյմերի հիվանդության զարգացման դանդաղեցում
դեպրեսիայի և անհանգստության դրսևորումների թուլացում
Կիրառման եղանակը և դեղաչափը
Մեծահասակներին ընդունել 1 դեղապատիճ օրական 1 անգամ՝ ուտելու ընթացքում (կիրառման հարմարավետություն): Ընդունման տևողությունը՝ 1 ամիս: Անհրաժեշտության դեպքում ընդունումը կարելի է կրկնել։ Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ:
Հակացուցումներ
Բաղադրիչների նկատմամբ անհատական անտանելիություն, հղիություն, կրծքով կերակրում, մինչև 14 տարեկան մանկական տարիք, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերի (ՈՍՀԴ) և հակակոագուլյանտների ընդունում:
Արտադրող
«ՖԱՐՄԱԿՈՐ ՊՐՈԴԱԿՇՆ» ՍՊԸ, Ռուսաստանի Դաշնություն:
Կենսաբանորեն ակտիվ հավելում է։ Դեղամիջոց չէ։