3D
Տեսականի
Ինտենորմ (Բուլարդի + Պրոբիո կոմպլեքս) 400մգ դեղապատիճ №30
Կենսաբանորեն ակտիվ հավելում աղիքային միկրոֆլորայի վերականգնման, մարսողության բարելավման և լուծի արագ վերացման համար։ Թույլատրվում է կիրառել սկսած 3 տարեկանից:
Նկարագրություն
Սախարոմիցետ բուլարդին խմորիչ սնկեր են, որոնք օգնում են վերականգնել աղիքների վնասված միկրոֆլորան (չափազանց արդյունավետ են դիսբակտերիոզի դեպքում): Պրոբիոտիկները կաթնաթթվային բակտերիաներ են, որոնք նպաստում են միկրոֆլորայի և աղեստամոքսային տրակտի գործունեության վերականգնմանը: Պրեբիոտիկները պոլիսախարիդներ են, որոնք նպաստում են մարսողական տրակտի սեփական օգտակար բակտերիաների աճին և ակտիվացմանը: Համալիրն արդյունավետ և արագ վերացնում է ցանկացած ծագման լուծը, նվազեցնում ինտոքսիկացիան, բարելավում մարսողությունը, կանխում փքվածությունն ու ցավը, ինչպես նաև նվազեցնում հակաբիոտիկների ընդունման ժամանակ կողմնակի բարդությունների ռիսկը:
Բաղադրությունը (1 դեղապատիճում)
Saccharomyces boulardii – 5 մլրդ ԳՁՄ
Lactobacillus (L.acidophilus, L.casei) – 1 մլրդ ԳՁՄ
Bifidobacterium (B.bifidum, B.infantis, B.longum) – 1 մլրդ ԳՁՄ
Ինուլին – 30 մգ
Ցուցումներ
Խորհուրդ է տրվում որպես պրոբիոտիկ միկրոօրգանիզմների լրացուցիչ աղբյուր՝ աղեստամոքսային տրակտի և աղիքների միկրոֆլորայի ֆիզիոլոգիական ֆունկցիաները պահպանելու համար:
Կիրառման եղանակը և դեղաչափը
Ընդունել ներքին, ուտելու ընթացքում: 3-ից 18 տարեկան երեխաներին և 18-ից բարձր անձանց խորհուրդ է տրվում ընդունել օրական 1 դեղապատիճ: Ընդունման տևողությունը՝ 1 ամիս: Դեղապատիճը կուլ տալու դժվարության դեպքում կարելի է պարունակությունը լուծել ջրի, յոգուրտի կամ կաթի մեջ: Հակաբիոտիկներ նշանակելու դեպքում անհրաժեշտ է ընդունել դրանք մի քանի ժամ տարբերությամբ:
Հակացուցումներ
Բաղադրիչների հանդեպ անհատական անտանելիություն: Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ:
Արտադրող
«ԱՄԱՏԵԳ» ՕԴՕ, Բելառուսի Հանրապետություն:
Կենսաբանորեն ակտիվ հավելում է։ Դեղամիջոց չէ։